Օգոստոսի 7-9-ը տրանսպորտային միջոցները տեղաշարժը դեպի Վերին Լարսի անցակետ կլինի որոշակի սահմանափակումներով: Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ: Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: