Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի նորանշանակ խոսնակ Մանե Գևորգյանի Facebook-յան գրառումից: «Երկու երկրների վարչապետերը քննարկումները շարունակել են նաեւ ոչ ֆորմալ ձեւաչափով: Վարչապետերը պայմանավորվածություն են ձեռք բերել քաղաքացիների փոխայցերի ընթացակարգերի դյուրացման շուրջ: Անդրադարձ են կատարել նաեւ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների կարգավորմանը», - ասված է նրա գրառման մեջ: VERELQ-ը ծավալուն անդրադարձ էր կատարել Հայաստանի վարչապետի Թբիլիսի այցի վերաբերյալ: