Բնակչության ուսումնասիրության դաշնային ինստիտուտի տվյալներով, 2018թ.-ին 16.700 թուրք, որոնք բնակվում էին Գերմանիայում, ստացել են Գերմանիայի քաղաքացիութուն: ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրների բնակիչների շարքում նրանք ամենամեծ խումբն են կազմում, որոնք ստացել են Գերմանիայի քաղաքացիություն: Թուրքերից հետո ցուցակում երկրորդ տեղն են զբաղեցրել իրաքցիները: Եռյակն եզրափակում են Կոսովոյի ներկայացուցիչները: Թուրքերը սկսել են ավելի հաճախ դիմել Գերմանիայի քաղաքացիություն ստանալու հարցով 2016թ.-ին պետական հեղաշրջման փորձից հետո, երբ երկրում սկսվել են մասայական ռեպրեսիաներ: