Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի (ALDE) քաղաքական խմբի ներկայացուցիչ բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսն ընտրվել Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնում: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է Ստրասբուրգում ընթացող նիստի դահլիճից: ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակությունը գլխավորող քաղաքական գործիչն այդ պաշտոնի միակ թեկնածուն Էր: «Ցանկանում եմ սրտանց ձեզ շնորհակալություն հայտնել ցուցաբերված վստահության համար»,- հայտարարել Է խորհրդարանականը որոշման ընդունումից հետո: Նաեւ, ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, Դամսը հույս Է հայտնել, որ իր նախագահության օրոք իրեն կհաջողվի այցելել ԵԽԽՎ-ի անդամ բոլոր երկրներ: