17.07.2026
Դատարանն ազատ արձակեց Արթուր Վանեցյանին
15.11.2020
Դատարանն ազատ արձակեց Արթուր Վանեցյանին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը բավարարեց և Վանեցյանն ազատ արձակվեց։ Նրան այօսր կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դեռեւս չի քննվել։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել։ Վանեցյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի եւ 35-305-րդ հոդվածներով: Նրան մեղադրանք է առաջադրվել «ապօրինի զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու», «իշխանության յուրացման նախապատրաստում», «պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության նախապատրաստում» հոդվածներով արարքներ կատարելու համար, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Ըստ պաշտպանի, Վանեցյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, այն անհասկանալի է: