Եթե Էրդողանն աջակցի ահաբեկիչներին, ապա սիրիական ղեկավարությունը պետք է աջակցի Թուրքիայի մարքսիստական խմբավորումներին և պայմանավորվի քրդերի հետ: Այդ մասին փետրվարի 20-ին հայտարարել է արևելագետ Սեմյոն Բաղդասարովը: Նա նշել է, որ Անկարան միշտ հավակնություններ ուներ Սիրիայի հյուսիս-արևմուտքի նկատմամբ, առաջին հերթին Հալեպի, որը դիտարկվում էր Թուրքիայի գեոպոլիտիկ ազդեցության ընդլայնման կոնտեքստում: Ըստ նրա, սիրիական բանակը չի կարող դիմակայել Թուրքիային: Ըստ նրա, Սիրիայի բանակի կազմում պետք է ստեղծվի առանձին քրդական կորպուս, ով կպայքարի թուրքական զորքերի դեմ, իսկ օդից աջակցություն կցուցաբերի ՌԴ-ն: