11.07.2025
Քննարկվում են հրատապ անելիքները. Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին
24.03.2020
Քննարկվում են հրատապ անելիքները. Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվում են Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար «հրատապ անելիքները»: «Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին» ,- Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում մարտի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 235 դեպք, որից 26-ի մոտ է առկա թոքաբորբ: Նոր դեպքերը բացահայտվել են երկու արտադրական ձեռնարկություններում, որոնք պարետատան որոշմամբ մեկ շաբաթով կդադարեցնեն իրենց գործունեությունը: Պարետատան որոշմամբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող նոր խստացումներ են նաև կիրառվել: Մասնավորապես դադարեցվել է բոլոր ռեստորանների ու սրճարանների գործունեությունը: Ռեստորաններուն ու սրճարանները հնարավորություն կունենան պահպանել առաքման ծառայությունը:  Այսպիսով Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք: Ապաքինվել է 2 պացիենտ: Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: