Հայաստանում մայիսի 1-ի ժամը՝ 11:00-ի դրությամբ գրանցվել է նոր տեասկի կորոնավիրուսով վարակվելու 82 նոր դեպք և մեկ մահ: Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին մեկ օրում առողջացել է 48 պացիենտ, իսկ 970 թեստերի արդյունքները եղել է բացասական: Թարմացված տվյլաների համարաձայն, այս պահին ընդհանոյր պատկերը հանրապետությունում այսպիսին է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2148 Առողջացածներ - 977 Փաստացի բուժվողներ -1136 Ընդհանուր թեստեր - 22177 Մահվան ելքեր - 33 Մահվան ելքեր այլ պատճառով – 2