Ընտրակաշառք բաժանելու գործող որպես մեղադրյալ ներգրավված ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն այսօր՝ հունիսի 27-ին, Շենգավիթի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ կալանավորվեց: Այդ մասին հայտնել է Մանուկյանի պաշտպանը՝ նշելով, որ դատավորը ի վիճակի չեղավ քաղաքական ճնշումներին դիմադրելու` «հաշվի առնելով իր փորձն ու կենսագրությունը»: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մետրիմը համարվող Աբրահամ Մանուկյանը 2012 թվականին ԱԺ պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: