12.07.2025
Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցմանը. Փաշինյան
06.07.2020
Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցմանը. Փաշինյան

Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման եւ վերազինման համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղադրել կառավարության պատրաստած տեսանյութը: Տեսանյութում, մասնավորապես, նշվում է որ Աշնակի 220 կիլովոլտով ենթակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքները շուտով կավարտվեն։ Մոտ 10 մլն դոլար է ներդրվել համակարգում, ենթակառուցվածքների արդիականացումը կնպաստի Հայաստանում էներգետիկ անվտանգությանը, հուսալիությանը, նաեւ սպառողներին անխափան, կայուն էներգամատակարարում ապահովելուն: ՏԿԵ էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանի խոսքով, նախատեսում են ներդնել ենթակառուցվածքների ոլորտում 550-600 մլն դոլարի ենթակայանների օդային գծերի կառուցման համար: Անցած տարի արդեն ավարտել են «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցումը, աշխատանքներ են տարվում նաեւ Շինուհայր, Ագարակ-2, Վանաձոր-1 ենթակայաններում: Հերթում են Արարատ-2-ը, Զովունին, Լիճքը: