ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար հրավիրվել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այսօրվա նիստից հետո, որին հրավիրված էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նամակն արդեն ուղարկվել է։ VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ նիստին հրավիրվել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։