Մայիսի 13-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 647 դեպք, որից 372-ը ապաքինվել է: Այս մասին հայտնում է հիվանդության մոնիթորինգի հատուկ կայքը: Նշվում է, որ կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 23-ով: Ընդհանուր առմամբ հարևան երկրում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ, 4373-ը գտնվում է կարանտինային ռեժիմում, 386-ը՝ բժիշկների հսկողության տակ: