Մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք և 1 մահ: Մեկ օրում առողջացածների թիվը կազմել է 72: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3860-ի, որոնցից 1572-ը` առողջացած, 49-ը` մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36016: Ընդհանուր առմամբ այլ պատճառներով մահվան ելքերը կազմել է 21: Թարմացված տվյլաների համարաձայն, այս պահին ընդհանուր պատկերը հանրապետությունում այսպիսին է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3860 Առողջացածներ - 1572 Փաստացի բուժվողներ -2218 Ընդհանուր թեստեր - 36016 Մահվան ելքեր - 49 Մահվան ելքեր այլ պատճառով – 21