26.11.2024
ՀՀ նախաձեռնությամբ Թուրքիային զրկել են ԵԱՏՄ երկրների սակագնային արտոնություններից
prev Նախորդ նորություն

Բալասանյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ԼՂ ներկայացուցչի հետ քննարկել է գերիների հարցը

Մարտի 5-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։


Հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով գերեվարված, պատանդառված եւ ներընկալված անձանց փոխանակման գործընթացին վերաբերող խնդիրները։


Իր հերթին, Բերտրան Լամոնը ներկայացրել է առաքելության կողմից իրականացվող, ինչպես նաեւ նախանշվող աշխատանքների մասին նկատառումները՝ հայտնելով իր երախտագիտությունը հումանիտար առաքելության լիարժեք իրականացմանը Արցախի իշխանությունների կողմից ցուցաբերվող մեծ աջակցության կապակցությամբ։