Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է մահվան ևս վեց դեպք կորոնավիրուսից: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: «Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է»,- ասված է հաղորդագրության մեջ: Հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 176 մարդ: