Առավոտյան ԱԱԾ-ն մտել է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի տուն։ Hraparak-ի տեղեկացմամբ, մանրակրկիտ խուզարկություն են իրականացրել։ Հետաքրքրվել են զենքերի օրինականությամբ, ապա ավարտից հետո նրան տարել են ԱԱԾ՝ հարցաքննության։ Զաքարյանի ընտանիքի անդամները հասկացել են, որ խորհրդարանական ընտրությունների հետ կապված ինչ որ գործ է քննվում, Զաքարյանին տարել են դրա շրջանակներում։