ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի փոփոխության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը: Ավելի վաղ մամուլում լուրեր տարածվեցին, որ առաջիկայում ԱԱԾ տնօրենը պաշտոնանկ կարվի: VERELQ-ը հիշեցնում է, որ Աբազյանն այդ պաշտոնում նշանակվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին: