Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Վարդանյանը գրել է Facebook-ի իր էջում: «Քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր: Ժամանակ առ ժամանակ տեղյակ կպահեմ ընթացքի մասին: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերած հոգատարության համար»,- գրել է Վարդանյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ Ծովինար Վարդանյանը առաջին ԱԺ պատգամավորը չէ, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս պահի դրությամբ հայտնի է, որ կորոնավիրուսով վարակվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը և ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: