8.07.2025
Շուրջ 145 մլրդ դրամ գումար է ներարկվել Հայաստանի տնտեսություն. Փաշինյան
13.08.2020
Շուրջ 145 մլրդ դրամ գումար է ներարկվել Հայաստանի տնտեսություն. Փաշինյան

Կորոնավիրուսի սոցիալ-տեսական հետևանքների չեզոքացման 22 միջոցառումների շրջանակում 144,5 մլրդ դրամ է ներարկվել Հայաստանի տնտեսություն: Այդ մասին այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ կառավարությունը մինչև օգոստոսի 12-ը կորոնավիրուսի սոցիալ-տեսական հետևանքների չեզոքացման 22 միջոցառում է հաստատել: «Սոցիալական միջոցառումների շրջանակում ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումների շրջանակում՝ 17,5 մլրդ դրամ, ևս 19,9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել: Այսինքն՝ մենք տրամադրել ենք բանկերին, որ նրանք լավ պայմաններով վարկավորեն գյուղատնտեսության ոլորտը, բիզնեսը և այլն»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով, աջակցությունը տրամադրվել է նաև սուբիսիդավոումների տեսքով: «Տնտեսական միջոցառումների շրջանակում, այսինքն՝ կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցառումների արդյունքում բանկերը մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրել բիզնեսին: Արձանագրենք, որ այս թվերը ներառյալ, ըստ էության 144,5 մլրդ դրամ ներարկել ենք տնտեսություն այս ճգնաժամային շրջանում»,- նկատեց վարչապետ Փաշինյանը: Վարչապետի կարծիքով՝ դա բավական շոշափելի գումար է Հայատսանի չափանիշներով: