Կառավարության այսօրվա նիստում Անդրեյ Ղուկասյանն ազատվեց Լոռու մարզպետի պաշտոնից: «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզպետ: Թեև ավելի վաղ իր հրաժարականի մասին լուրերը նա հերքել էր, սակայն դեկտեմբերի 15-ին հաստատել, որ պատրաստվում է հրաժարական տալ։ Նա նշել էր, թե գործունեությունը կշարունակի կուսակցական մակարդակով: