Կապան քաղաքի բոլոր շահեկան, բարձր դիրքերը հանձնվում են թշնամուն: Այդ մասին VERELQ-ին հայտնում է աղբյուրը Կապանից: «Վաղը՝ մինչեւ 17:00-ը, Կապանի բոլոր շահեկան, բարձր դիրքերը հանձնվում են թշնամուն։ Այս ընթացքում մեր կառուցած բոլոր ամրաշինական կառույցները ապամոնտաժվում են», - նշեց նա՝ հավելելով, որ ադրբեջանական զինուժը կարողանալու է ուղիղ նշանառության տակ պահել Կապանը: Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ: Իսկ այս մասին PanARMENIAN.Net-ին ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։