Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երևան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: «ԱԴԾ ղեկավարն արդեն ժամանել է Երևան, նրան դիմավորել է ԱԱԾ տնօրենը», - ասել են անվտանգության ծառայությունից: Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Բորտնիկովը ժամանելու է Երևան` վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ՝ Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցերը քննարկելու համար: Նշվում է նաև, որ Բորտնիկովը Երևանից մեկնելու է Բաքու: