ՀՀ կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին աջակցության ծրագիրը։ Ըստ այդմ, շահառու է համարվում այն զինծառայողը, ում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2–ի թիվ 9 որոշման 9–17–րդ կետերի համաձայն վճարվում է ամսական 100 000 դրամ։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 200 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար։ Ամենամսյա դրամական վճարի տրամադրումն իրականացվում է Զինծառայողների հիմնադրամի միջոցով (1000+), հիմնադրամի խորհրդի որոշմամբ սահմանված 100 000 դրամի հետ միաժամանակ։