Մայիսի 28-ի խորհուրդն ինձ համար կա ու կմնա որպես հայ մարդու պայքարի, պատվախնդրության, անձնազոհության և սեփական արմատներին կառչելու խորհրդանշական օր: Պատմության տարբեր հանգրվանային փուլերում բախտորոշ իրավիճակներ են լինում, երբ ժողովուրդները ընտրության առաջ են կանգնում` ընկրկե՞լ, հիասթափվե՞լ, հանձնվե՞լ, թե՞ արժանապատիվ պայքար մղել գոյության և ազատության համար: Այսօր էլ Հայաստանի համար հերթական ստուգատեսն է, որտեղ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար: Փա´ռք հայկական պետականության համար կռիվ տվածներին: Հավերժ փա´ռք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան