18.08.2025
Պետք է հրաժարվենք իմիտացիոն գործունեությունից և անցնենք բովանդակալից գործունեության
02.08.2021
Պետք է հրաժարվենք իմիտացիոն գործունեությունից և անցնենք բովանդակալից գործունեության

Մեզ տրված է հերթական պատմական հնարավորությունը, և այն չի կարելի բաց թողնել: Մենք պետք է հրաժարվենք իմիտացիոն գործունեությունից և անցնենք բովանդակալից գործունեության:  Այս մասին ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այլապես, շեշտեց նախագահը, լավագույն դեպքում հնարավոր է՝ հայտնվենք պատմության լուսանցքում: "Իսկ բովանդակալից գործունեության դեպքում լինելու ենք տարածաշրջանային մրցունակ, ուժեղ երկիր",- ասաց նա: Արմեն Սարգսյանը նաև նշեց, որ հանրապետության նախագահի աշխատակազմը պատրաստ է իր սահմանափակ սահմանադրական հնարավորությունների շրջանակում գործնական, կոնկրետ ներդրում ունենալ բովանդակալից պետության կառուցման մեջ, պետությո՛ւն, որը իր վրա կվերցնի ազգը դեպի ապագա առաջնորդելու պատասխանատվությունը: