18.08.2025
Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը
02.08.2021
Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում, որը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին, կայացավ ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը: ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուներ էին առաջադրել բոլոր երեք խմբակցությունները: ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի, իսկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 71-ը: Բացելով քվեատուփը՝ Հաշվիչ հանձնախումբը պարզել է, որ քվեարկությանը մասնակցած բոլոր 71 պատգամավորները կողմ են քվեարկել Ալեն Սիմոնյանի թեկնածությանը: Այսպիսով՝ ԱԺ ութերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին ԱԺ նախագահի պաշտոնում իրեն տրված բարձր վստահության համար: