20.04.2025
Արցախում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Ինձ նախագահ դառնալու առաջարկ չի արվել. Էդմոն Մարուքյան

Ինձ նախագահ դառնալու առաջարկ չի արվել: Այս մասին լրագրողներին ասաց "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին:


Նա նշեց, որ քանի դեռ ՀՀ նախագահի հրաժարականն ընդունված չէ, Արմեն Սարգսյանը գործող նախագահ է, հետևաբար անլուրջ է նման քննարկումներ իրականացնելը:


«Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք անընդհատ ինձ տեսնում են տարբեր բարձր պաշտոններում: Քանի՞ թափուր պաշտոն առաջացավ, որտեղ իմ անունը քննարկվում էր՝ Մարդու իրավունքների պաշտպան, հեղափոխությունից հետո գլխավոր դատախազ, հիմա ՀՀ նախագահ... նախագհի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ ինձ չի եղել, չէր էլ կարող լինել»,-ասաց նա:


Նա հավաստիացրեց՝ իշխանությունից որեւէ պաշտոնի առաջարկ չի արվել. "Դա սխալ քննարկում է",- նշեց նա: 

Մեր բանակը բոլորիս անվտանգութան երաշխիքն է, յուրաքանչյուրիս հպարտությունը. Արման Թաթոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար