21.08.2025
ՀՀ-ն կողմ է ՀԱՊԿ շրջանակում աֆղանական հարցի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման մշակմանը. ԱԳՆ
31.08.2021
ՀՀ-ն կողմ է ՀԱՊԿ շրջանակում աֆղանական հարցի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման մշակմանը. ԱԳՆ

Մենք հետևում ենք Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին: Վստահաբար կարելի է ասել, որ մենք հավատարիմ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Այս մասին Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե որպես ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանը և Հայաստանն ինչպիսի՞ ընդհանուր դիրքորոշում ունեն աֆղանական հարցի շուրջ։ "Մենք ողջունելու ենք և, սկբունքորեն, հարգելու ենք իրենց ապագայի վերաբերյալ Աֆղանստանի ժողովուրդի կայացրած որոշումը: Ինչ վերաբերում է Հայաստանին` որպես ՀԱՊԿ անդամ պետության, մենք կցանկանայինք հավաստիանալ, որ բոլոր տարածաշրջաններում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ երկայնքով, այդ թվում՝ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Աֆղանստանը, տիրի խաղաղություն և կայունություն։ Ուստի մենք նույնպես ջանքեր կգործադրենք արդեն սեպտեմբերյան գագաթնաժողովի շրջանակներում, որպեսզի այս հարցի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում մշակված լինի",- ընդգծեց Արարատ Միրզոյանը։