ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Վարդանյանը հրավիրվել է բացատրություն տալու, մասնավորապես, Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի գործի շրջանակներում: VERELQ-ը հիշեցնում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել խորհրդարանում անցած շաբաթ Կառավարության ծրագրի ներկայացման ընթացքում: