Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանի բացմանը, սատարել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ: Ինչպես հաղորդում է "Անադոլու"գործակալությունը, անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, Էրդողանը հայտարարել է, որ "վերջին շրջանում կարեւոր քայլեր են ձեռնարկվել տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից": "Ադրբեջանը, օգտվելով ինքնապաշտպանության իր իրավունքից, վերջ դրեց իր տարածքների բռնազավթմանը, որոնց մասին խոսվում է տարիներ շարունակ չկատարված Անվտանգության խորհրդի (ՄԱԿ) բանաձևերում։ Այդ գործընթացը նաև թույլ է տալիս նոր հնարավորություններ բացել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար", - ասել է նա։