Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության Կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաևի հետ: ԿԲ-ից հայտնում են, որ Մարտին Գալստյանը և Ռուսլան Բեկետաևը քննարկել են եվրասիական ինտեգրման հարցերը, կարևորել հետագա համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Մարտին Գալստյանը ներկայացրել է ՀՀ ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը, ֆինանսական շուկայի զարգացման միտումները: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: