Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, նախարարը մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և գործընկերների հետ: Նշենք, որ Նյու Յորքում է գտնվում նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։