Սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022 թվականի համար, անապահովների համար գազի սակագինը չի բարձրանալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով, ինչ վերաբերում է բիզնեսին, ապա պետք է սպասել, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի: Բայց նա կարծում է, որ "մրցակցային որևէ շոկ չի լինի հայկական արտադրողի համար": "ԵԱՏՄ հարթակում գազի միասնական գնի շուրջ կա կոնսենսուս ու բարդ չի լինելու այդ կոնսենսուսին գալ, բայց գազի մատակարարման սակագնի շուրջ բանավեճեր են գնում: Հույս ունեմ, որ ԵԱՏՄ տարածքում միասնականություն կլինի այդ հարցի շուրջ", - նշեց Գրիգորյանը: