Հայաստանն ու Ադրբեջանը երկաթուղու կառուցման վերաբերյալ փոխըմբռնում ունեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Գրիգորյանի խոսքով՝ ներկայումս աշխատում է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ խումբը: «Երկաթուղու մասով դրական է ընթացքը: Բացի այդ, այս պահին իրականացվում է փորձագիտական աշխատանք, որի արդյունքների մասին կտեղեկացնեմ հաջորդ հանդիպումներին», — ասաց Գրիգորյանը։