Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների մասով և կարող է այն չվճարել երկու տարի: Պարտքի վճարման ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ XVII Վերոնայի Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում: Նրա խոսքով, դա իրականում ինչ-որ արտառոց բան չէ: "ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ նույնպես պարտք են ունեցել։ Երկու տարի Հայաստանը կարող է չվճարել այդ պարտքը, hետագայում կկայացվեն համապատասխան որոշումներ", - հավելել է նա։