ԱՄՆ-ն սկսեց լայնածավալ օդային պատերազմ Եմենի դեմ։ Այս գիշեր Իսրայելը վերսկսեց Գազայի ցեղասպանությունը՝ մեկ գիշերվա ընթացքում սպանելով առնվազն 350 պաղեստինցի։ Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ներխուժել Հայաստան՝ մոտավորապես այն պահին, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին։ Փաշինյանն ու ՔՊ-ն քնեցնում են հայ ժողովրդին՝ խաղաղության պայմանագրի մասին հեքիաթներ պատմելով, իսկ խորհրդարանական «ընդդիմությունը» զբաղված է ժամավաճառությամբ։ Տխուր և անպատրաստ վիճակ է։ Այնինչ պատերազմին պատրաստ լինելը չի նշանակում միայն զենք ունենալ, այլ նաև ոգի, միասնություն և կամք՝ ամեն գնով պաշտպանելու մեր հայրենիքը, ազգային արժանապատվությունը և ազատությունը։ Հայաստանին հայկական ռազմաքաղաքական ղեկավարություն է պետք... Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյան