Եթե դուք կամ ձեր ընկերները Հայաստանում տուն վարձակալելիս բախվել եք խարդախության, կարող եք դիմել Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։ «Եթե դուք կամ ձեր ծանոթները Հայաստանում բնակարան վարձակալելիս դարձել եք խարդախության զոհ, խնդրում ենք նկարագրել ձեր դեպքը մեր Telegram bot-ում՝ @stopgreedbot Դիմումի ձևաչափը՝ 1. Անուն/Ազգանուն/Հայրանուն 2. Կոնտակտային հեռախոսահամար 3. Ինչպես գտաք բնակարանը (գովազդ/բրոքեր) 4. Բնակարանի հասցեն 5. Խնդրի նկարագրությունը 6. Բրոքերի/բնակարանի սեփականատիրոջ կոնտակտները Տեղեկատվությունը կփոխանցվի ՀՀ Ոստիկանություն։ Հղումը՝ https://t.me/StopGreedbot»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։