Արցախի ներքին գործերի նախարարությունը հերքել է Ստեփանակերտում օդային տագնապի մասին լուրերը: «Համացանցում շրջանառվող այն լուրը, թե Ստեփանակերտում оդային տագնապ է լինելու, իրականությանը չի համապատասխանում։ Խնդրում ենք եւ կոչ ենք անում խուսափել կեղծ տեղեկատվությունից եւ խուճապի չմատնվել: Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը», - ասված է Արցախի ՆԳՆ-и հաղորդագրությունում։