Մարտի 22-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։"Հանդիպմանը քննարկվել ենք Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծել ենք Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։ Պայմանավորվել ենք շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ",- գրել է Գրիգորյանը Facebook-ի իր էջում։