Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին։ Նա հիշեց, որ 10 օրից ավելի է, ինչ վնասվել է Արցախ տանող գազատարը և չի վերանորոգվել՝ իբր տեխնիկական պատճառներով։ Երկար ժամանակ անց գազատարը վերանորոգվել է, սակայն մի քանի ժամ անց անջատվել է ԼՂՀ գազամատակարարումը։ Գրիգորյանը միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել Բաքվի գործողությունները։ Պատգամավորը տեղեկացրեց, որ Հայաստանն իր հերթին ռուս խաղաղապահների հետ միասին ջանքեր է գործադրում խնդրի լուծման համար։ «Մենք Բաքվից պահանջում ենք անհապաղ վերականգնել գազի մատակարարումը։ Սա բացառապես հումանիտար խնդիր է»,- ասաց Գրիգորյանը։