17.06.2025
ՊԵԿ-ԱԱԾ համագործակցության արդյունքում բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին:


Նախագահի հրամանագրով առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:


Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բժշկին, բարձր գնահատել նրա վաստակը և մաղթել քաջառողջություն ու հաջողություններ:


Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հրայր Հովագուիմիանը կշարունակի իր մասնակցությունն ունենալ առողջապահության զարգացման գործում՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին:


 

Ունենք մեկ ճանապարհ՝ ապրել, արարել Արցախում և հավատալ մեր հաջողությանը. Ռուբեն Վարդանյան
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին