Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հեփին մեկօրյա այցով Բաքվում է, հայտնում է Trend-ը։ Ինչպես նշում է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, սա Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Ադրբեջան։ «Այցի ընթացքում հանդիպումներ կանցկացվեն Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկման հիմնական թեմաները կլինեն պաշտպանության ոլորտում Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունը, Ուկրաինայում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված խնդիրները և խաղաղ գործընթացի վիճակը։ Նախարարը կքննարկի նաև ականազերծման ոլորտում համագործակցությունը»,- ասվում է զեկույցում։