ՄԱԿ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու ջանքերը եռակողմ ձևաչափով, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում լարվածության մասին հաղորդագրություններով: Մենք ողջունում ենք եռակողմ դեէսկալացիայի ջանքերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- ասել է նա։