Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ավելացնելով՝ եթե խանգարող ոչինչ չլինի: Նա հիշեցրեց, որ օրենքով էլ ընտրությունը սեպտեմբերին է նախատեսված և ամենաճիշտ մեխանիզմը օրենքով շարժվելն է. "Որևէ խնդիր չեմ տեսնում, սեպտեմբերին նախանշված է ժամկետը, կգնանք ընտրության», - նշեց նախարարը: Հիշեցնենք, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի ժ/պ է նշանակվել առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: