Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այսօր հայտարարել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում Կանադայի դիվանագիտական ներկայության եւ ներուժի ընդլայնման մասին։ «Կանադան լիարժեք դեսպանություն կբացի Հայաստանում՝ մշտական դեսպանով, ինչը կամրապնդի երկկողմ կապերը եւ կավելացնի Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը»,- ասվում է Կանադայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: