8.07.2025
Ուրախ եմ ՀՀ և Կանադայի միջև ձևավորված զարգացող գործընկերության համար. Արմեն Սարգսյան
01.07.2022
Ուրախ եմ ՀՀ և Կանադայի միջև ձևավորված զարգացող գործընկերության համար. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին.«Հարգելի պարոն վարչապետ,Հարգելի Ջասթին,Ջերմ շնորհավորանքներս եմ հղում Կանադայի օրվա առթիվ։Կայացած ժողովրդավարության ավանդույթներ ունեցող Կանադան համաշխարհային տնտեսության հիմնասյուներից է և առանցքային դերակատարներից մեկը Համագործակցության երկրների մեջ։Ուրախ եմ իմ երկրի և Կանադայի միջև ձևավորված փոխհարգալից և զարգացող գործընկերության, ինչպես նաև մեր անձնական հարաբերությունների համար։ Գլազգոյում ՄԱԿ-ի 26-րդ գագաթնաժողովի (COP 26) շրջանակում տեղի ունեցած մեր հանդիպումը մնայուն հիշողության աղբյուր է ինձ համար։Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք, իսկ Կանադայի ժողովրդին ՝ խաղաղություն և շարունակական առաջընթաց»։