8.07.2025
Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի աջակցությունը. ՀՀ նախագահ
01.07.2022
Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի աջակցությունը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա առթիվ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարիների ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված բարեկամական և գործակցային կապեր։ Ժողովրդավարության ուղղությամբ վերջին շրջանում Հայաստանի արձանա­գրած առաջընթացը և ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու վճռականությունը փոխգործակցության նոր հեռանկարներ են բացում մեր երկրների համար։ Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի աջակցությունը և ողջունում Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի «Աջակցելով հայկական ժողովրդավարությանը» զեկույցի հրապարակումը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք և կխորացնենք երկկողմ համագործակցությունը»: