21.06.2025
Հայաստանում ստեղծվել է ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հանձնաժողով
19.02.2025
Հայաստանում ստեղծվել է ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով): 2. Հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի: 3. Սահմանել, որ հանձնաժողովը գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված աշխատակարգի համաձայն»,- նշված է որոշման մեջ: Ըստ հավելվածի՝ Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: