ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրեց, որ վարակվել է քովիդով և դրանով պայմանավորված չի մասնակցելու այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: "Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաեւ խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ",- գրել է նա: Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն այս կապակցությամբ գրում է. "Դիվանատգիտություն.Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն`COVID-ով հիվանդ։ Նման հնարքներ, հավանաբար, յուրացրել է տգետների դպրոցի դասընթացների հատուկ իր համար մշակված ծրագրերից":