Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի Հանրապետության նախագահ Գիլյերմո Ալբերտո Սանտյագո Լասո Մենդոսային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Էկվադորի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վստահ եմ, որ հնարավոր ջանքերը կներդնենք Հայաստան-Էկվադոր հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Էկվադորի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։